25/05/2026

EU – Armenia

Իր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է. Լուսանկար

Առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում՝ «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա։

ՆԳՆ հայտնել էր, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։

Մայիսի 22-ին 21–ամյա երիտասարդը ձերբակալվել էր։ Մայիսի 24-ին միջնորդություն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում իր կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ.-ի առեղծվածային մահվան փաստով. կնոջ մարմինը հայտնաբերել էր նրա կողմից վարձակալական հիմունքներով վերցված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Հայկ Ղ.-ն դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկներից մեկը։

Հղի կնոջ քույրը` Վիկտորյան ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարիաննայիս՝ պիղծ Հայկը պահել է փակի տակ ու օրերով չի գնացել տուն։ Ենթարկել է ծեծի ու բռնության, որի մասին քույրս լռել է։ Տվյալ օրվա դեպքի հետ կապված՝ քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։ Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից այդ խելապակասը վազել է ու մազերից քարշ տալով տարել մեքենան։ Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից…քիմքծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։ Մազերն ամբողջությամբ պոկված էին։ Մենք պատրաստվում ենք հողին հանձնել փազլով հավաքած մարմին, որը նախկինում աշխարհի ամենակենսուրախ աղջնակներ էր։ ՔՈՒՅՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ՛ ԵՂԵԼ, ՔՐՈՋՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ․․․»։

MediaHub‑ին Քննչական կոմիտեից հայտնեցին․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետեորվ (ինքնասպանության հասցնելը` հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)։ Կատարվում է նախաքննություն։ 1 անձ կալանավորվել է»։

Blog Image