25/05/2026

EU – Armenia

Մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ФСБ-ի գործակալներին. Իոաննիսյան. Մանկապարտեզ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դուք մեր ապրանքների համար սահմանափակումնե՞ր եք մտցնում։ Շատ լավ, մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) գործակալներին։ Ուզո՞ւմ եք շարունակել։ Դե մենյուից ընտրե՛ք հաջորդ թիրախը.

Երկաթուղու ազգայնացում (որի հետ աշխարհաքաղաքական պլաններ էիք կառուցում),
ԱԴԾ (ФСБ) սահմանապահներին «Прощание славянки» մարշը երգել տալը,
102-րդ ռազմակայանին «Прощание славянки» մարշը երգել տալը,

Ձեր սիրելի քարոզչական ալիքների փակումը,

ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ դրա դագաղի վերջին մեխը խփելը,

Արևմտյան ապրանքների՝ Հայաստանով ձեր երկիր մուտք գործելու արգելումը (մոլորակի կեսը կպտտվեք, Ղրղզստանով կներմուծեք, այդ մաքսատուրքերի 98,7%-ը մերը չէ՞ր),

Ընտրե՛ք ձեր տարբերակը։

Ծանուցում` այս ընթացքում կարող եք գոռալ ու ձեր տեղական ներկայացուցիչներին գոռացնել՝ ձայնալարերի ուզած չափով»։

Հրապարակվել են ФСБ-ի՝ Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք, ըստ ամենայնի, ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։
Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության ՌԴ պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։
Արտահոսած նյութերում նկարագրվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ անձանց հնարավոր անելիքները Նիկոլ Փաշինյանի դեմ։
Նկարագրված են նարատիվները ու թեզերը, որոնք պետք է տարածվեն իրենց նախընտրած թեկնածուին առաջ մղելու համար։
Առկա է հանրային տրամադրությունների վերլուծություն։ Հստակ նշվում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ կրկնվի 2012 թվականին Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալու պատմությունը։
Արտահոսած նյութերում ամենաշատ դետալները կապված են «Մայր Հայաստան» կուսակցության հետ, ինչը, բնականաբար, բերում է այն մտքին, որ այս ամենի աղբյուրը (ստացման ուղին) նույնն է, ինչ Թևանյան Անդրանիկի մեղադրանքի հիմքում ընկած նյութերինը։
Լինկը բոմբ է։ Տես՝ այստեղ