«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դուք մեր ապրանքների համար սահմանափակումնե՞ր եք մտցնում։ Շատ լավ, մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) գործակալներին։ Ուզո՞ւմ եք շարունակել։ Դե մենյուից ընտրե՛ք հաջորդ թիրախը.
ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ դրա դագաղի վերջին մեխը խփելը,
Արևմտյան ապրանքների՝ Հայաստանով ձեր երկիր մուտք գործելու արգելումը (մոլորակի կեսը կպտտվեք, Ղրղզստանով կներմուծեք, այդ մաքսատուրքերի 98,7%-ը մերը չէ՞ր),
Ընտրե՛ք ձեր տարբերակը։
Ծանուցում` այս ընթացքում կարող եք գոռալ ու ձեր տեղական ներկայացուցիչներին գոռացնել՝ ձայնալարերի ուզած չափով»։
Հրապարակվել են ФСБ-ի՝ Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք, ըստ ամենայնի, ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։
Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության ՌԴ պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։
Արտահոսած նյութերում նկարագրվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ անձանց հնարավոր անելիքները Նիկոլ Փաշինյանի դեմ։
Նկարագրված են նարատիվները ու թեզերը, որոնք պետք է տարածվեն իրենց նախընտրած թեկնածուին առաջ մղելու համար։
Առկա է հանրային տրամադրությունների վերլուծություն։ Հստակ նշվում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ կրկնվի 2012 թվականին Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալու պատմությունը։
Արտահոսած նյութերում ամենաշատ դետալները կապված են «Մայր Հայաստան» կուսակցության հետ, ինչը, բնականաբար, բերում է այն մտքին, որ այս ամենի աղբյուրը (ստացման ուղին) նույնն է, ինչ Թևանյան Անդրանիկի մեղադրանքի հիմքում ընկած նյութերինը։
Բաց մի թողեք
ՌԴ իշխող կուսակցությունը ընտրությունների կգնա տնտեսական բարդ իրավիճակում
Իրանը չի ունենա միջուկային զենք, կսահմանափակի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցությունը
Կրեմլում որոշել են «ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորել»