Ռուսաստանը և Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, մնում են բարեկամներ և պահպանում են երկխոսությունը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք հանդիսանում են ռուսական զարգացման ուղեգծի լիարժեք կողմնակիցներ, կենտրոնացած են Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման վրա», – նշել է նաև Կրեմլի խոսնակը։
«Մեզ անշուշտ, ոգևորում է այս մոտեցումը, և մենք չենք թաքցնում դա», – հայտարարել է Պեսկովը։

Բաց մի թողեք
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին