25/05/2026

EU – Armenia

Զելենսկու հրավերով Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդը Կիևում է. Լուսանկար

Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան առաջին անգամ այցելել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հրավերով:

Նրան Ուկրաինայի մայրաքաղաք է ուղեկցել Բելառուսի համատեղ՝ այսպես կոչված անցումային կառավարության ներկայացուցիչների և ժողովրդավարական ուժերի խորհրդականների պատվիրակությունը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այցի ընթացքում Տիխանովսկայան հանդիպումներ կունենա Ուկրաինայի ղեկավարների հետ և կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված Քաղաքների և տարածաշրջանների միջազգային գագաթնաժողովին։

Այցը տեղի է ունենում ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի կողմից իրականացվող ևս մեկ զանգվածային հարձակման ֆոնին: Տիխանովսկայան դատապարտել է հարվածները և հայտարարել, որ Բելառուսի իշխանությունները «աջակցում են ռուսական ահաբեկչությանը»:

Նա նաև աջակցություն է հայտնել Ուկրաինային և ընդգծել, որ Բելառուսը՝ ներկայիս կառավարության օրոք, «մնում է Ռուսաստանի համար ռազմական հարթակ և սպառնալիք տարածաշրջանի համար»։

Զելենսկու հրավերով Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդը Կիևում է