25/05/2026

EU – Armenia

«Հիսուս Քրիստոսը» փորձել է սպանել Թրամփին․ նոր մանրամասներ

Գրել ենք, որ Սպիտակ տան մոտ տեղի է ունեցել հրաձգություն․ 21-ամյա երիտասարդը կրակ է բացել Գաղտնի ծառայության գործակալների վրա: Կրակողը ձերբակալվել է և նույնականացվել որպես աֆրոամերիկացի Նեսիր Բեսթ:

Պարզվում է նա տառապում էր հոգեկան խանգարումով և, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, իրեն անվանում է «Հիսուս Քրիստոս»։

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով մի քանի աշխատակից վիրավորվել է, բայց ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել:
Սպիտակ տան տարածքում գտնվող լրագրողները արագ տեղափոխվել են մամուլի ասուլիսի սենյակ:

Դոնալդ Թրամփը կրակոցի պահին Սպիտակ տանը է եղել և չի տուժել: