25/05/2026

EU – Armenia

Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին․ Լուսանկար

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Ձորաղբյուրում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Բախման հետևանքով «BMW»-ն բախվել է նաև բնակչի տան քարե պարիսպին։

Blog Image