26/05/2026

EU – Armenia

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կա վիրավոր․ Լուսանկար

Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 10 կմ հատվածում, Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image