26/05/2026

EU – Armenia

Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։ Այս մասին փոխանցումէ Սպուտնիկ Արմենիան։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի մասին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպման արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, իսկ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանելու Նյու Դելիից (Հնդկաստան)։