26/05/2026

EU – Armenia

«Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. 3 անձ հոսպիտալացվել է. Լուսանկար

«Jeep»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը:

ժամը 12:40-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը վրաերթի ենթարկվածներ են եղել, և «Jeep»-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։