Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացել է ՀՀ վարչական դատարանի կիրառած հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով․
«Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր » ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»։

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի միջև գնացքները կերթևեկեն յուրաքանչյուր 15 րոպեն մեկ
Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը՝ «նոր կախվածության» ձևավորման համատեքստում
ԵՄ-ն զգուշացնում է, որ Եվրոպան պետք է միլիարդներ ծախսի հիմա, հակառակ դեպքում կբախվի կլիմայական աղետների աճող ծախսերին