Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 09:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 71-ամյա Սերժիկ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 40-ամյա Էռնեստ Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


Բաց մի թողեք
Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել
Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ
ԱԺ-ում ընդունվել է կառավարության ծրագիրը. Փաշինյանը դեռ ․․․ կզացնում է