Նիկոլ Փաշինյանի ուրախ ավտոբուսն օրեր առաջ քարոզարշավ էր իրականացնում Վայոց Ձորի մարզում։
Արենի համայնքում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մինչ քարոզարշավի սկսելը Փաշինյանին հայտնեց, որ բեմը տեղափոխել են ներքև, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ գիտի` գյուղում հոգեհանգիստ կա։ Գյուղապետն ասել էր, որ խնդրել են հոգեհանգիստը հետաձգել, որ քարոզարշավին չխանգարեն:
Մեզ հետ զրույցում Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանն ասաց. «Ես ընդամենը ասել եմ, որ ներքևը տեղ կա, իջնենք էնտեղ, բեմն էլ էր տեղափոխվել ներքև։ Բայց մինչև էդ մահացածի հարազատներն էլ գիտեին, որ Փաշինյանը գալու է, ասել էին` ոչ մի խնդիր չկա։
Ընդ որում, իրենց տունը շատ հեռու էր, նույնիսկ ձայնը չէր լսվելու, բայց քարոզարշավի մասնակիցները նախընտրեցին քարոզարշավ չանել ու հեռանալ։ Երեխաներին քարտեզ ու քաղցրավենիք բաժանեց, ցանկացողները լուսանկարվեցին ու գնացին»։
Նրա խոսքով` մահացածը 90-ամյա պապիկ էր։

Բաց մի թողեք
Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի. Լուսանկար
Թևոսյան փողոցում բախվել են «BMW» և «Mitsubishi», վնասվել են «KIA», «FIAT» և «Москвич», տուժածներ կան․ Լուսանկար