27/05/2026

EU – Armenia

Մեր Ուժեղ Վանաձորը․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 26-ին ժամը 18:30-ին Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք և համերգային ծրագիր, որին մասնակցել է, նախնական հաշվարկներով, 12 հազար մարդ։

Նշենք, որ համերգի ընթացքում ելույթ են ունեցել արտիստներ Մարտին Մկրտչյանը, Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը, Աղասի, Արաբո, Ներսիկ Իսպիրյանները, Սոֆի Մխեյանը և «Relax Project»-ը։

Նշենք նաև, որ երեկ էլ «Ուժեղ Հայաստանը» իր քարոզարշավն է իրականացրել Տաշիրում, որը նույնպես մարդաշատ է եղել և շատ տպավորիչ, իսկ Նարեկ Կարապետյանն էլ հավաքված քաղաքացիներին դիմել է հայրենի բարբառով՝ ստեղծելով հարազատ միջավայր։