27/05/2026

EU – Armenia

Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ․ Պապիկյան․ Նաև՝ մեծ հավաքին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ հավաքը։

Մի քանի կետում սեղաններ կդրվեն, որոնց քաղաքացիները հավաքից ավելի վաղ կարող են մոտենալ և վերցնել ՀՀ քարտեզ-կրծքանշանները։

Հավաքը տեղի է ունենալու ժամը 20։00-ին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Մայիսի 28-ին՝ 09:30-ից, Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ:

Պաշտոնական մեկնարկը՝ 10:00-ին»։