ԱՄՆ-ը և Իրանը պաշտոնապես հաստատել են, որ «իսլամաբադյան համաձայնագրի» շուրջ բանակցությունները ավարտված են։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել է, որ իրանա-ամերիկյան «Մտադրությունների մասին հուշագիրը» կստորագրվի Շվեյցարիայում, հունիսի 19-ին։
Ի՞նչ է հայտնի իրանա-ամերիկյան համաձայնությունից։ Ըստ տեղեկությունների, Իսլամական հանրապետությունը պարտավորվել է հավատարիմ մնալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և չունենալ միջուկային սպառազինություն։
Իրանի հրթիռային ծրագրի հարցը «բանակցությունների առարկա» չէ։ Փոխարենը Միացյալ Նահանգները պետք է ապասառեցնեն Իրանի 24 միլիարդ դոլար ֆինանսական միջոցները, չմիջամտեն Իսլամական հանրապետության ներքին գործերին, ճանաչեն նրա ինքնիշխանությունը, վերացնեն ծովային շրջափակումը, զորքերը հեռացնեն Իրանի սահմաններին մերձակա տարածքներից, չմեծացնեն Մերձավոր Արևելքում ռազմական ներկայությունը, դաշնակիցների հետ ներկայացնեն Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր։
Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի ստորագրումից հետո։ Վերոհիշյալ տեղեկությունը ՌԻԱ Նովոստին տարածել է ՝ հղելով Իրանի պետական հեռուստատեսությանը։ Հնարավոր է, իրանական կողմը «չափազանց լավատեսորեն» է ներկայացրել ԱՄՆ հետ համաձայնությունը։
Տեղեկություն է տարածվել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Վահիդին «դեմ է ԱՄՆ հետ խաղաղությանը»։ Իրանի նախագահ Փեզեշքիանը, մինչդեռ, ասել է, որ համաձայնագիրը «ստացել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հավանությունը»։
Վաղ է ասել, թե իրանա-ամերիկյան «հաշտությունը» Մերձավոր Արևելքում կայուն և տեւական խաղաղության «ճանապարհ է հարթել»։ Խնդիր է, հատկապես, թե ի՞նչ ազդեցություն կունենա այն Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների նախագծումների իրացման գործընթացի վրա։ Նախատեսված է, որ կողմերը վաթսունօրյա բանակցություններ կսկսեն, որպեսզի քննարկեն մյուս հարցերը։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
Բացառված չէ, որ ԱՄՆ նախագահը «սկզբունքային զիջումների է գնացել», որպեսզի կենտրոնանա Կոնգերսի միջանկյալ ընտրությունների վրա։ Իսրայելը, կարծես, «չի ընդունում» Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանը։

Բաց մի թողեք
Մեդվեդևի գրքով են այսուհետ կրթվելու Ռուսաստանում
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հարցը
Բաքուն ձգտում է Հայաստանի հարավում հաղորդակցությունը «դուրս թողնել» Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա աշխարհաքաղաքական «միջանցքից»