04/11/2026

EU – Armenia

Եվրահանձնաժողովն առաջարկում է հակաչինական «զսպման պակտ»

«Խաղաղությունն ապահովելու համար Եվրոպան պետք է ուժ դրսևորի, զսպի սպառնալիքները, հակազդի մարտահրավերներին և ընդլայնի իր ազդեցությունը», — ասվում է արտահոսած փաստաթղթում։

Ինչպես հայտնում է Rapporteur-ը՝ հղում կատարելով 2027 թվականի աշխատանքային ծրագրի նախագծին, Եվրահանձնաժողովը նախատեսում է առաջարկել «զսպման պակտ»՝ ուղղված Չինաստանի կողմից ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու հնարավորությունների սահմանափակմանը։

Փաստաթուղթը, որում ներկայացված է հաջորդ տարվա համար Հանձնաժողովի օրենսդրական օրակարգը, հրապարակվում է այնպիսի ժամանակահատվածում, երբ ԵՄ-ն, Կանադան, Ճապոնիան և այլ դաշնակիցներ ջանքեր են գործադրում՝ համատեղ նվազեցնելու իրենց կախվածությունը Չինաստանից։ Վերջինս գերիշխող դիրք է զբաղեցնում կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի և այլ ռազմավարական ապրանքների համաշխարհային մատակարարման շուկայում։

Այս նախաձեռնությունը նաև համընկնում է Բրյուսելի այն ջանքերի հետ, որոնք ուղղված են Չինաստանի հետ առևտրային հաշվեկշռի՝ աճող ավելցուկի կրճատմանը։ Այդ ավելցուկը խորացնում է եվրոպական արդյունաբերության անկումը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային և քիմիական արդյունաբերության մեջ։

«Մենք նաև կամրապնդենք ԵՄ-ի կարողությունները՝ դիմակայելու գլոբալ մակրոտնտեսական անհավասարակշռություններին՝ արդյունավետորեն օգտագործելով առկա գործիքակազմը և ընդլայնելով այն՝ այդ խնդիրներին ավելի լավ արձագանքելու համար։ Դա ներառում է նաև աշխատանքը հատուկ աշխարհատնտեսական զսպման պակտի ստեղծման ուղղությամբ», — նշվում է փաստաթղթում, որը պաշտոնապես կներկայացվի չորեքշաբթի օրը։

«Խաղաղությունն ապահովելու համար Եվրոպան պետք է ուժ դրսևորի, զսպի սպառնալիքները, հակազդի մարտահրավերներին և ընդլայնի իր ազդեցությունը։ Համատեղ ջանքերի շնորհիվ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք պաշտպանության ոլորտում ավելին ենք արել, քան նախորդ տասնամյակների ընթացքում։ Սակայն, քանի որ սպառնալիքներն աճում են, մեր մոտեցումը նույնպես պետք է զարգանա», — հավելում են փաստաթղթի հեղինակները։

Այս քայլը հաջորդում է «Renew Europe»-ի՝ Եվրախորհրդ Փաստաթղթում չի հիշատակվում Ֆրանսիայի և Գերմանիայի՝ ԵՄ-ում օրակարգ ձևավորող ավանդական երկրների կողմից առաջարկված մի առանձին գործիք, որը կարող է «անհապաղ» փակել Չինաստանի մուտքը ԵՄ շուկա՝ ի պատասխան Պեկինի կողմից հնարավոր հարկադրանքի։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անցած ամիս կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ «ողջունում է» ֆրանս-գերմանական առաջարկը, և նշեց, որ առաջարկվող գործիքը կներկայացվի մինչև դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը։