Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցը՝ ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի։ Հայցով Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել իր հասցեին արված հայտարարությունը, որը, ըստ հայցվորի, պարունակում է զրպարտչական տեղեկություններ։
Վեճի առարկան 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում հրապարակված գրառումն ու հայտարարությունն է։ Կարապետյանի պնդմամբ՝ այդ հրապարակմամբ տարածվել է իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։
Խոսքը վերաբերում է այն հայտարարությանը, որտեղ նշվել էր, որ իրավապահ մարմինները պետք է գնահատեն, թե որքանով է օրինական «այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն ստեղծելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու» հանգամանքը։


Բաց մի թողեք
Նարեկ և Սամվել Կարապետյանների բնակարաններում ոչինչ չեն հայտնաբերել
Մահացած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին
Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում