Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։
Դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են․ «Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով»։
Իսկ թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, այս պահին հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։
Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ:
Հիշեցնենք, որ գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը եթեր է մտնում եւ հայտարարում, որ երեք ընդդիմադիր ուժերի առաջնորդները` Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը պետք է նստեն ու պետք է երկար նստեն: Գլխավոր դատախազությունը այս ելույթներն, ըստ ամենայնի, որպես ուղիղ իջեցված հրահանգ է դիտել եւ անցել դրա կատարմանը:

Բաց մի թողեք
Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ
Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել
Ինչո՞ւ է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը