Այսպես որ շարունակվի, Հայաստանում կարելի է փակել դատախազություն, քննչական, դատարան` Նիկոլ Փաշինյանին նշանակել «գլխավոր դահիճ», որը լայվերով մեղադրական դատավճիռներ կարձակի, պատիժներ կսահմանի, ինքն էլ կիրականացնի:
Հրապարակ թերթը գրել է․ Կարող են չեղարկել բոլոր օրենքներն ու ընտրությունները, այսուհետ Նիկոլ Փաշինյանը կարող է ասուլիս հրավիրել եւ ընտրությունների արդյունքները հրապարակել, կարող է անգամ ընտրություններն իսպառ վերացնել` ի՞նչ իմաստ ունի նման բան կազմակերպելը, եթե ընտրություններին մասնակցելը համարվում է քրեորեն պատժելի արարք, եւ մասնակցած ուժերն ու նրանց ղեկավարները հռչակվում են հանցագործներ:
Նախընտրական փուլում եւ ընտրությունների օրվանից ի վեր Փաշինյանն ամեն օր խայտառակ ելույթներ է ունենում եւ «դատավճիռներ» արձակում. ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանել, ընդդիմությանն ընտրող քաղաքացիներն անխտիր ընտրակաշառք են վերցրել:
Ընդդիմության առաջնորդները` առանց բացառության, հանցագործներ են, պետք է նստեն: Ընդդիմադիր ուժերին թույլ չենք տալու այսուհետ մասնակցել ընտրություններին եւ այլն: Եվ քանի որ իրավապահ համակարգը հիմնավորապես ստրկացված է` չկա մի դատախազ ու դատավոր, մի քննիչ ու ԱԱԾ աշխատակից, որ այս ելույթները որպես հրահանգ չընդունի եւ չսկսի կատարել:
Այլեւս երկրում ո՛չ օրենքն է գործում, ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ անմեղության կանխավարկած կա, ո՛չ դատական իշխանությունների անկախությունից է որեւէ հետք մնացել: Երեկ տեղեկացանք, որ դատախազությունը միջնորդություն է տարել ԿԸՀ` Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Վահագն Հովակիմյանը, իհարկե, այս հանձնարարությունն էլ հնազանդորեն կկատարի: Բայց պարզ չէ, թե որն է Քոչարյանի մեղքը` ընտրություններին մասնակցե՞լը, Փաշինյանին համբալ ասե՞լը:

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար