Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները, և իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել:
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր զրուցակցի խոսքով` պետն աշխատակիցներին սպառնացել է, ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են:
Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են, ասելով` ի՞նչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի:

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար