17/06/2026

EU – Armenia

Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում

Հունիսի 15-ին շվեյցարական Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում, կայացել է Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

Ռազմիկ Գրիգորյանի թիմն ընդգրկվել է B լիգայի B6 խմբում։ Միցակիցներն են Կիպրոսը և Ալբանիան։

Հանդիպումները կկայանան աշնանը։ Ստույգ ժամանակացույցը ՈւԵՖԱ-ն կհայտնի ավելի ուշ։