17/06/2026

EU – Armenia

11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար

Հակակոռուպցիոն դատարանը ճկռել է դատախազության կողմից վերջին օրերի բերված տասնյակ քրեական գործերի տակ, որոնցով հարյուրավոր քաղաքացիներ են անցնում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Այդ քրեական գործերը վերաբերում են «Ուժեղ Հայասատանի» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամների, գրասենյակների պատասխանատուների կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու դեպքերին, մեղադրյալի մի աթոռին ենթադրյալ կաշառք տվողն է, մյուս կողմում՝ ստացողը։

Հակակոռուպցիոն քրեական դատարանում ընդհանուր առմամբ 11 դատավոր կա , առանց այդ էլ գերծանրաբեռնված դատավորների առօրյան ավելի է ծանրացել նոր գործերով։

Օրինակ, Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին նմանատիպ գործ է մակագրվել, որտեղ կա 12 մեղադրյալ, որոնցից 5 կին է։ Մեղադրյալներն են՝ Ֆելիքս Աբրահամյանը, Հասմիկ Ամիրզադյանը, Զմրուխտ Հովհաննիսյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Հարություն Մեսրոպյանը, Ալբերտ Բագրատյանը, Գոռ Մեջլումյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Մարինե Միսակյանը, Դերենիկ Միսակյանը, Մարինե Վարդանյանը, Գևորգ Մանուկյանը, նրանցից 5-ի ն նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կլանքը, 7-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Մեղադրայալներից Ֆելիքս Աբրահամյանի, Զմրուխտ Հովհաննիսյանի եւ Հասմիկ Ամիրզադյանի պաշտպանությամբ է զբաղվում փաստաբան Պետրոս Պետրոսյանն, մեզ հետ զրույցում ասաց՝ առաջին դատական նիստին նրանց խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողության։ Խոսելով մեղադրանքի մասին՝ ասաց՝ դա ընդունելու-չընդունելու հարց չկա․ «Նախընտրական շրջանում արված ձայնագրություններ են, այդ ձայնագրություններում շտաբների գործունեությունների վերաբերյալ խոսակցություններ են։ Որեւէ հիմնավորում չկա»։