Համաձայնություն է ձեռք բերվել Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմը գործարկելու վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանի խոսքով՝ «սա շատ կարևոր մեխանիզմ է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության խորացման առումով»։
«Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է ճանաչենք հետևյալը. մրցակցության և գերիշխանության ձգտելու փոխարեն, մենք պետք է առաջնահերթություն տանք համագործակցությանը։
Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների համատեքստում մենք տեսնում ենք, որ այս մոտեցումը աստիճանաբար թափ է հավաքում։
Նույն տեսլականով մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Անհրաժեշտ է դադարեցնել գերիշխանության ձգտելը», – ասել է Ֆիդանը։
Նախարարն ընդգծել է, որ «3+3» ձևաչափը կնպաստի Կովկասում համագործակցությանը։

Բաց մի թողեք
Հայաստանը պիտի քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների վերադարձի համար
Բաքվում կրկին հայկական հողերից «աչք չեն կտրում»
Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններ․ Լուսանկար