Կառավարությունը հերթական նիստում որոշում է ընդունել Ազգային անվտանգության ծառայությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին։
Այդ նպատակով 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող ժամանակավորապես ազատ միջոցներից կհատկացվի 2 միլիարդ 106 միլիոն դրամ։
Ըստ որոշման հիմնավորման՝ առաջացել է անհրաժեշտություն նշված գումարն ուղղել «Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացմանը։ Սակայն, ինչպես սովորաբար նման դեպքերում, որոշման մեջ չի մանրամասնվում, թե կոնկրետ որ ծրագրի կամ գործողության ֆինանսավորմանն են ծառայելու այդ միջոցները․ նշվում է միայն համապատասխան ծածկագիրը։

Բաց մի թողեք
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Ղարս» մասնաճյուղ, «Գյումրի», «Ախուրյան» և «Անի» էլեկտրական ցանցեր, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել
Հինգ ԵՄ առաջնորդներ. Եվրոպան պետք է ավելի լավ ծախսեր կատարի, ոչ թե պարզապես ավելի շատ
ԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկով