««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը թիմակիցներին արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում այն իրեն հետաքրքիր չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսինքն՝ եթե ընդդիմադիր նոր ուժերը որոշեն վերցնել մանդատներն ու մտնել Ազգային ժողով, ապա Վարդևանյանը պատրաստվում է հրաժարվել իր մանդատից։
Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Արամ Վարդևանյանին։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ առաջին հերթին կհարգի թիմի միասնական դիրքորոշումը։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ այս փուլում նման հարցերի մասին խոսելը վաղ է, քանի որ առաջիկայում պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները։
Այսպիսով, մինչ ընդդիմադիր դաշտը դեռ պայքարում է ընտրությունների արդյունքների շուրջ, արդեն շրջանառվում են տեղեկություններ, որ ապագա մանդատների հարցում ոչ բոլոր թեկնածուներն են պատրաստվում զբաղեցնել իրենց տեղը խորհրդարանում»։

Բաց մի թողեք
Ոչ թե կաթողիկոսական գահն է թափուր, այլ քո գլխի տեղը` ՔՊ-ական ԱԺ պատգամավոր Ռուզաննա Երեմյան
Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում
Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ