ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարել։
«ԱՄՆ-ը Իրանին 300 միլիարդ դոլար չի վճարելու։ «Հիմարոկրատների» քարոզչությունը կրկին գործի է դրվել»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ զինված ուժերը, հետևելով նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, վերացրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծովային շրջափակումը։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը։
«ԱՄՆ զինված ուժերը վերացրել են իրանական նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և դուրս եկող բոլոր ծովային երթևեկության շրջափակումը՝ համաձայն նախագահի հրահանգի», – հայտարարել է հրամանատարությունը սոցիալական ցանցերում։
Նրանք նշել են, որ ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ կամ այնտեղից դուրս, բյաց կմնան տարածաշրջանում։

Բաց մի թողեք
Չարլզ III-ը հստակեցրել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի կարգավիճակը Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո
Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի վրա. Լուսանկարներ
«Միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ». Ինչպես է արձագանքել Գերմանիայում ընտրություններին Տուսկը