19/06/2026

EU – Armenia

Վթար Ջրվեժում, բախվել են «Mercedes» և «Opel»-ն, վիրավnրներ կան․ Լուսանկար

Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։15-ի սահմաններում Ջրվեժ գյուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Դանիել Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Հակոբ Զ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչ 33-ամյա Գալուստ Մ.-ն, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Սիրանուշ Խ.-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Լիյա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image