Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Գեորգի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։


Բաց մի թողեք
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու, նրանցից մեկը խեղդվել է
Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավոր․ Լուսանկար
«Ոչ թե մեր Եվրոպան». Մակրոնը և Սանչեսը քննադատում են միգրանտների համար «անարդյունավետ» վերադարձի կենտրոնները