Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00:05-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր 36-ամյա Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ Երևանի բնակիչ 22-ամյա Էլեն Ե.-ն և Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրա Դ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 46 երթուղին։


Բաց մի թողեք
«Ոչ թե մեր Եվրոպան». Մակրոնը և Սանչեսը քննադատում են միգրանտների համար «անարդյունավետ» վերադարձի կենտրոնները
Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ. Լուսանկար
Գյումրիում և Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ Սուրենյան․ Լուսանկարներ