Արհեստական բանականությամբ գործող ընկերությունը վերլուծել է այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցող 150 ֆուտբոլիստների արտաքինը եւ պարզել, թե ով է ամենից գեղեցիկ մարզիկը։
Այսպիսով, անալիզը պարզել է, որ 74,18 տոկոս արդյունքով առաջին տեղում Արգենտինայի հավաքականի մարզիկ Ռոդրիգո դե Պաուլն է։
Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կայ Խավերցն է, իսկ եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականից Նոնի Մադուեկեն։
Ցանկում են նաեւ՝ Մոհամեդ Սալախը, Էնդրիկը, Սոն Հըն Մինը։
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիկ Ռոնալդինյոն որոշել է վերականգնել իր սպորտային կարիերան։ Նա պայմանագիր կկնքի իտալական «Ռավենայի» հետ, որը հանդես է գալիս «Սերիա С»-ում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ 46-ամյա Ռոնալդինյոյի եւ ակումբի միջեւ պայմանագրի ստորագրման մասին կհայտարարվի հունիսի 23-ին։
«Ռավենան» հիշեցնենք, որ պատկանում է ամերիկա-իտալացի գործարար Ինյացիո Չիպրիանիին։ «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերստին պարելու ֆուտբոլի գնդակով։ Ֆուտբոլն ինձ համար մշտապես եղել է ուրախության աղբյուր եւ ուզում եմ նույն ոգին փոխանցել «Ռավենային»,- ասել է Ռոնալդինյոն։

Բաց մի թողեք
Ինչ վիճակում է Վլադիմիր Սպիվակովը. Լուսանկար
Մարզերում սպասվում է անձրև և կարկուտ, Երևանում ջերմաստիճանը կհասնի +38-ի
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են