Ուկրաինան մոտ ապագայում կստանա գրեթե 3 միլիարդ եվրո՝ «Ուկրաինայի հիմնադրամ» (Ukraine Facility) ծրագրի շրջանակում ԵՄ խորհրդի կողմից հերթական՝ ութերորդ տրանշի հաստատումից հետո։
Այս մասին հայտնել է ԵՄ խորհուրդը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ գումարից գրեթե 800 միլիոն եվրոն Ուկրաինային կտրամադրվի վարկի տեսքով, ինչն իրականացվում է առաջին անգամ։ «Այսօր հաստատված տրանշը վկայում է Ուկրաինայի կողմից տասը նպատակային միջոցառումների հաջող իրականացման մասին։ Մինչ օրս Ուկրաինան կատարել է Ծրագրով նախատեսված 95 նպատակային միջոցառումներից 84-ը, ինչը կազմում է մինչ այժմ նախատեսված միջոցառումների մոտ 88%-ը», – նշել է ԵՄ խորհուրդը։
Բացի այդ, ԵՄ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Ուկրաինայի ծրագրում»՝ ներառելով Նորվեգիայի կողմից կատարվող կամավոր ֆինանսական ներդրումը՝ մոտ 92 միլիոն եվրոյի չափով, որը տրամադրվում է որպես անհատույց դրամաշնորհ։
«Ուկրաինայի հիմնադրամ»-ը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ պետություններին, երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին կատարել կամավոր ներդրումներ։ Շվեդիան արդեն իսկ կատարել է լրացուցիչ կամավոր ներդրումներ՝ անցած տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 253 միլիոն եվրոյի չափով։

Բաց մի թողեք
Սենատորները պահանջում են հետաքննել Ուկրաինայում արբանյակային կապի խափանումները
Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում
Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն