«Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ Ռուբեն Բանուչյանը, ով նաեւ «Ռեստարտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, պատրաստվում է առաջադրվել Աբովյանում՝ համայնքապետի թեկնածու։
Նա մասնագիտությամբ լրագրող է, վերջին տարիներին տարբեր լրատվամիջոցներում է աշխատել՝ որպես հաղորդավար, պրոդյուսեր։ Աշխատել է Ինֆոքոմ, Ալիքմեդիա, Բուն TV, Ա1+ լրատվամիջոցներում։
Նա իր ֆեյսբուքյան էջում պարբերաբեր հանդես է գալիս քաղաքական սուր վերլուծություններով՝ քննադատելով գործող կառավարության քաղաքականությունը, Սահմանադրության խախտումները և անդրադառնալով Արցախյան խնդրին։


Բաց մի թողեք
ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը
Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան
Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով