«Երբ որոշենք, որ մտնելու ենք Ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք։ Ես հիմա ասում եմ, որ այս պահին դրա հետ կապված դեռ որոշում չկա։
Կան հետագա քայլեր, ամեն ինչ մենք կգնահատենք։ Որ ճանապարհը ավելի արագ հնարավորություն տվեց հեռացնելու Փաշինյանին, մենք այդ ճանապարհը ընտրելու ենք»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ոչ մեկի խորհուրդներին էլ, խոսույթներին էլ չենք նայելու։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն որոշումներ ընդունել, գնահատել։ Մենք շփվելու ենք մարդկանց հետ, շփվելու ենք թիմակիցների հետ, ընտրողների հետ ու կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը»,- ասել է նա։
Սամվել Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինքն անձամբ ինչ ժամկետներում է պատկերացնում իշխանափոխության հարցը, երբ այն կլինի ու արդյոք կլինի, թե ոչ։
«Դուք ի՞նչ ժամկետում եք ուզում»,- ժպտալով արձագանքել է Կարապետյանը՝ հավելելով, որ ինքն իհարկե դրա վերաբերյալ ժամկետ ունի, սակայն մանրամասներ չի պատրաստվում հայտնել։
«Իհարկե չեմ ասեմ։ Դա բոլորդ կտեսնեք»,- նշել է Կարապետյանը։

Բաց մի թողեք
Միգուցե ՍԴ-ն որոշում է, որ ես եմ վարչապետը, մի քիչ էլ, որ Վարդևանյանը «գազ» տա, տենց էլ կլինի․ Կարապետյան
Բաղրամյան պողոտայում ծառեր են կտրում․ Բնակիչները բողոքում են․ Տեսանյութ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է մաhացած 14-ամյա աղջնակ. Լուսանկար