ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների ընտրության գործընթացը, որը ՔՊ-ում ընթանում է Սահմանադրական դատարանի նիստերին զուգահեռ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ, վկայում է իշխանության ոչ լուրջ վերաբերմունքի մասին ընթացող դատավարությանը։
Լրագրողների հետ զրույցում Խուդոյանը նշել է, որ իշխանական թիմի վարքագիծը տպավորություն է ստեղծում, թե նրանք կամ չեն կարևորում, թե ինչ է կատարվում երկրի բարձրագույն դատական ատյանում, կամ վստահ են, որ ՍԴ-ում ընթացող գործընթացը որևէ ազդեցություն չի ունենալու վերջնական արդյունքների վրա։ Նրա խոսքով՝ նման վերաբերմունքով ՔՊ-ն ինքն է արժեզրկում և անլրջացնում ընթացող իրավական գործընթացը։

Բաց մի թողեք
Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունը
ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն
Անտանելի է, երբ այսքանից հետո, անիմաստ ու պարտվողական վայրեջքը դառնում է ավելի նախընտրելի, քան իմաստավորված վերելքը․ Սենոր Հասրաթյան