«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ավելի վաղ ասված հանդիպումը դեռ չի կայացել, կամ երբ է տեղի ունենալու։
«Նախատեսված հանդիպում չի եղել։ Առաջիկայում կլինեն շփումներ»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների սահմանափակումների խնդիրը կքննարկի ՌԴ վարչապետի հետ ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։


Բաց մի թողեք
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ
Իրազեկում․ հասանելի է կենսաչափական փաստաթղթերի սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունը
Միացյալ Թագավորությունը հայկական մի շարք ապրանքների համար սահմանել է արտոնյալ առևտրային ռեժիմ. Լուսանկար