01/07/2026

EU – Armenia

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է 9-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել է ինքը Մանավազյանը:

Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար:

Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է 9-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու:Տեղեկությունը հաստատել է Հովհաննիսյանը: