Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Հայտնել էին, որ երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։
Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն և ժամեր անց նկատել են «Կիա» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կտրած հաղորդալարերի մի մասը տեղադրել է մեքենայի բեռնախցիկում։ Վարորդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի Շահումյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։
Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զննությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար և սանդուղք։
Հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
«Մենք միմյանց կարիքը կունենանք». Հելսինկին ասում է, որ սկանդինավյան երկրները չեն անջատվի ԵՄ էլեկտրացանցից
Հարցման համաձայն՝ եվրոպացիների գրեթե մեկ երրորդը սպասում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի
Ուկրաինային կանխիկ գումար է պետք՝ Ռուսաստանին վազքի մեջ պահելու համար