Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Հայտնել էին, որ երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։
Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն և ժամեր անց նկատել են «Կիա» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կտրած հաղորդալարերի մի մասը տեղադրել է մեքենայի բեռնախցիկում։ Վարորդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի Շահումյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։
Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զննությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար և սանդուղք։
Հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է
Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից»
Կանադայի հեղուկացված գազը կարևոր է Եվրոպայի համար. Մակրոն