Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է, նաև նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը։
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«108 տարի օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և հանրային վստահության ամրապնդման ճանապարհին։
Դատախազությունն այսօր ուժեղ է իր մասնագիտական կարողություններով, դատախազների բարեվարքությամբ, շարունակական կրթությամբ և միջազգային գործընկերության վրա հիմնված համագործակցությամբ։
Շնորհավոր դատախազության աշխատողի օրը և դատախազության հիմնադրման 108-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ
Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը
Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան