Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու համար։
Ինչպես հայտնել էինք անցնող օրերին, Սահմանադրական դատարանը հունիսի 26-ից էր սկսել գործի քննությունը։ Դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։
Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Բաց մի թողեք
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին