Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Աննա Ս․-ից, ով հայտնել է, որ հունիսի 14-ին, Քաջազնունի 9 Ա հասցեում գործող սուպերմարկետում եղել է աշխատանքի, որտեղ իրեն է մոտեցել նույն սուպերմարկետի մենեջեր Էմանն և «ֆեյսայդիով» իրեն նկարել և իր ասելով պետք է ուղարկի գրասենյակ, սակայն հունիսի 28-ին հաղորդագրությամբ տեղեկացել է, որ խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իր անունով «VTB» բանկով օնլայն վարկ են ձևակերպել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված խանութի մենեջեր Էմման հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Պ․-ն, և ձեռնարկում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով
Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր