Սիրիայում, խորհրդարանական ընտրությունների Գերագույն կոմիտեն հաստատել է այն պատգամավորների անունները, ովքեր կստանան մանդատներ այդ երկրի նոր Ժողովրդական ժողովում։ Նորակազմ խորհրդարանի առաջին նիստը գումարվելու է հուլիսի վեցին։ Սա Սիրիայի «անցումային շրջանի» առաջին խորհրդարանն է լինելու։
Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը։
Նոր պատգամավորները ընտրվել են զոհված զինվորականների, բանտարկվածների, քիմիական հարձակման ենթարկվածների հարազատների, գիտնականների, փորձագետների, հայտնի մասնագետների, հանրային գործիչների, ազգային գործիչների շրջանակից։
Պառլամենտում 21 մանդատ ունենալու են կանայք։ Խորհրդարանը ունենալու է 210 պատգամավոր։ 70 պատգամավոր նշանակվել է անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարահայի կողմից։ Մնացյալը ընտրվել են ուղղակի քվեարկությամբ անցկացված ընտրությունների միջոցով։ Ընտրել են ռեգիոնալ Ընտրիչների կոլեգիաները։

Բաց մի թողեք
Ձերբակալություններ Թուրքիայում
ՌԴ ԱԳՆ-ն փաստացի մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի» հող է նախապատրաստում
Իսրայելի վարչապետի կինը հրապարակայնորեն վիճաբանել է ամուսնու հետ. Լուսանկար