Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառան, հրապարակայնորեն վիճաբանեկ է ամուսնու հետ Թել Ավիվում Մակաբայական խաղերի բացման արարողության ժամանակ, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով ականատեսներին։
Միջադեպը տեղի է ունեցել վարչապետի՝ մասնակիցներին ուղղված ելույթից անմիջապես հետո։
Ականատեսները հայտնել են, որ Սառա Նեթանյահուն դիմել է վարչապետին՝ ասելով. «Քո պատճառով ես ստիպված էի վիճել մարդկանց հետ։ Դու թույլ տվեցիր, որ ես վիճեմ նրանց հետ»։ Այնուհետև նա դիմել է վարչապետի օգնականներին՝ ասելով. «Դուք պետք է հոգ տանեիք ինձ մասին։ Ինչո՞ւ չեն թողնում, որ ես անցնեմ»։
Կոնֆլիկտը, ըստ տեղեկությունների, ծագել է VIP գոտի մուտք գործելու ձևի վերաբերյալ Սառա Նեթանյահուի դժգոհությունից։


Բաց մի թողեք
Ձերբակալություններ Թուրքիայում
ՌԴ ԱԳՆ-ն փաստացի մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի» հող է նախապատրաստում
Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում