Այսօր՝ հուլիսի 3-ին, պայթյուն-հրդեհ և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Թամանցիների փողոցով ընթանալիս Գործարանային մետրոյի մոտ, գազի արտահոսքից երթևեկության ժամանակ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյուն-հրդեհ և ավտովթարի հետևանքով Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 19-ամյա Արթուր Հ.-ն, 20-ամյա Հրանտ Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Ա.-ն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Պայթյուն-հրդեհի հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային, և կրակը տարածվել է նաև նշված ավտոմեքենայի վրա։ Հրշեջները մարել են կրակը, սակայն «Toyota»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ «Nissan Rogue»-ը դարձել է ոչ շահագործելի՝ այրվել է հետնամասն ամբողջությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ստեփան Կույումջյանն ու կրտսեր պարեկ Արարատ Գրիգորյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ ճանապարհը ժամանակավորապես փակվել է, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ֆրանսիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհները հանգեցրել են 3000 մարդու տարհանման
Գրեթե 1.2 միլիոն մարդ դիմել է Իսպանիայի միգրանտների կարգավորման ծրագրին
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն․ Լուսանկար