Ռուսաստանը հայտարարում է, որ կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները տեղափոխվեն Ժնևից այլ հարթակ։
Շվեյցարիան, ըստ Մոսկվայի գնահատականի, այլևս չի կարող համարվել չեզոք միջնորդ։
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը և շարունակում է այն առաջ մղել։ Նա նշել է, որ Շվեյցարիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը, Մոսկվայի կարծիքով, խաթարել է նրա չեզոքության կարգավիճակը։ Բացի այդ, Մոսկվա-Ժնև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը, որը նույնպես կապված է պատժամիջոցների հետ, դժվարացնում է բանակցություններին պատվիրակությունների մասնակցությունը։
ՌԴ փոխարտգործնախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է նոր բանակցային հարթակի ընտրությանը՝ հաշվի առնելով ոչ միայն իր, այլև բոլոր մասնակիցների շահերն ու հարմարավետությունը։ Նրա խոսքով՝ միջազգային այս քննարկումներին մասնակցող հինգ պատվիրակություններից երեքը՝ Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան, արդեն աջակցում են հարթակի տեղափոխմանը։
«Մեր դաշնակիցները մեզ աջակցում են, և մենք ակնկալում ենք, որ մյուս համանախագահներն էլ այս հարցին կվերաբերվեն լրջորեն»,- նշել է Գալուզինը։

Բաց մի թողեք
Երկու օրում «3+3»-ը երկու անգամ վերադարձավ տարածաշրջանային դիվանագիտության օրակարգ
Վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել
Ադրբեջան – Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են