Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ եթե ընտրվի Ազգային ժողովի նախագահ, ապա կդադարեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պարտականությունների կատարումը։
Խոսելով նաև այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով իր գործընկեր Սերդար Քըլըչը հրապարակայնորեն շնորհավորել է իրեն, թեև նա դեռ չի ընտրվել ԱԺ նախագահ, Ռուբինյանն ընդգծել է, որ շնորհավորանքներ ստացել է նաև այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ նման շնորհավորանքները սովորական դիվանագիտական ժեստ են և չեն կարող մեկնաբանվել որպես որևէ արտաքին միջամտության կամ ազդեցության ցուցիչ։
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ այս փուլում դեռ վաղ է խոսել Ազգային ժողովի աշխատակազմում հնարավոր փոփոխությունների մասին։ Նա ընդգծել է, որ այդ թեմային կանդրադառնա միայն այն ժամանակ, երբ դա համարի նպատակահարմար և համապատասխան պահը գա։
Ռուբինյանը նաև նշել է, որ ներկայում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը միայն որոշում է կայացրել առաջադրել իր թեկնածությունը։ Նրա խոսքով՝ այս պահին Ազգային ժողովն ունի գործող նախագահ և գործող աշխատակազմ, ուստի այլ փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալը վաղաժամ է։
«Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մի մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել»,- ասել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը. «Լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնց անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո 5 տարի առաջ: Ասում են, որ ես սովորել եմ Թուրքիայում և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում: Նրանք ստում են, ես իմ ուսանողական տարիները սկզբից անցկացրել եմ Հայաստանում ԵՊՀ-ում սովորելու տարիներին, հետո Լոնդոնում, երբ մագիստրատուրա էի ավարտում, հետո Լեհաստանում: Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա ինչ-որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում»:
Ռուբինյանը հավելել է՝ ինքն ընդամենը 2016 – 2017 թթ. մասնակցել է «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի կողմից իրականացվող ծրագրին:
8-րդ գումարման ԱԺ-ում դեռևս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանին ու վերջինի հայտարարություններին:
Ղազարյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, թե մաղթում է, որ բոլոր հայ սակրավորները մահանան, կամ ականապատ դաշտից դուրս բերվի նրանց վիրավոր մարմինը․ «Հայ զինվորի մահը ցանկացողը չպիտի դառնա պատգամավոր։ «Ուժեղ Հայաստանը» պետք է դիրքորոշում արտահայտի, պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ, այլապես այս Սերժի մնացուկին դաժան օրեր են սպասվում»:

Բաց մի թողեք
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան