Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու սարքերով ենթադրյալ հարձակման կապակցությամբ։
The Moscow Times-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 2-ին դիվանագիտական ներկայացուցչության տարածքի մոտ երկու անօդաչու սարք է նկատվել։ Դրանցից մեկը դեսպանատան տարածք կարմիր ներկով տարա է նետել, իսկ մյուսի վրա, ռուսական կողմի պնդմամբ, ամրացված է եղել պայթուցիկ սարքի մուլյաժ։
Միջադեպի հետևանքով տուժածներ և լուրջ նյութական վնասներ չեն գրանցվել։
Ռուսաստանի դեսպանատունը կատարվածը որակել է որպես դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ահաբեկելու փորձ և պահանջել Շվեդիայի իշխանություններից ապահովել դեսպանատան անվտանգությունը և հետաքննել միջադեպը։
Շվեդական կողմի պաշտոնական արձագանքը հրապարակման պահին չէր ներկայացվել։

Բաց մի թողեք
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևին հասցված զանգվածային հարվածի համար
Սարսափելի ողբերգություն․ զոհերի թիվն աճում է. Լուսանկար
Բրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել