Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արտուշ Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Սրբազանի հայցը։
Ըստ դատարանի որոշման՝ Անի Խաչատրյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750,000 ՀՀ դրամ, որից 300,000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450,000 ՀՀ դրամը զրպարտության համար:
Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750,000 ՀՀ դրամ, որից 300,000 ՀՀ դրամը վիրավորանքի, իսկ 450,000 ՀՀ դրամը զրպարտության համար։

Բաց մի թողեք
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ, հայտնի է մահացածի ինքնությունը
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով. Լուսանկար
Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի. Լուսանկար