04/07/2026

EU – Armenia

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է. Լուսանկար

Սանկտ Պետերբուրգը հուլիսի 4-ի առավոտյան ենթարկվել է զանգվածային հարձակման է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։

«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են։ Գործող շտաբի առաջարկությունների համաձայն՝ ես խնդրում եմ Սանկտ Պետերբուրգի բնակիչներին մնալ իրենց տներում և դուրս չգալ մինչև անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերացումը», – գրել է նա։

Բեգլովը զգուշացրել է, որ քաղաքում կարող է խափանվել բջջային ինտերնետ կապը։

Նահանգապետը հետագայում հայտնել է, որ հարձակման ժամանակ հարված է հասցվել նավթային տերմինալին, սակայն տուժածներ չկան։

Միաժամանակ, ինչպես հայտնում են ռուսական աղբյուրները, Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։

Օդանավակայանի տվյալներով՝ 37 չվերթ հետաձգվել է, ևս 11-ը՝ չեղարկվել, իսկ 10 ինքնաթիռ վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։

Զանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է